Ստամբուլի տեխնիկական համալսարանում ուսանողները ձվերով հարվածել են թուրք հայտնի գործարար Ալի Աղաօղլուին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ թուրք գործարարը ամբիոնից խոսել է իր գործարար հաջողությունների մասին, երբ ուսանողների մի խումբ սկսել է ձվերով հարվածներ տեղալ նրա ուղղությամբ՝ բղավելով. «Կանանց թշնամի, հեռացիր»։
Գործարարի թիկնապահներն արագ անձրեւանոցներ են բացել՝ պաշտպանելով Աղաօղլուին նետվող ձվերից։ Անվտանգության ուժերը հեռացրել են բողոքավոր ուսանողներին, որից հետո գործարարը շարունակել է իր ելույթը։





























