Հայաստանի ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել առաջընթաց գրանցել Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման գործում։ «Ցավոք, հայտնելու բան դեռեւս չկա»,- հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Ոստիկանապետը հիշեցրեց, որ Մհերյանի սպանության գործով քրեական գործը շուրջ մեկուկես ամիս առաջ փոխանցվել է ոստիկանության վարույթ, ստեղծվել է օպերատիվ-հետաքննչական խումբ։
Ալիկ Սարգսյանն, ամեն դեպքում, խոստացավ մոտ ժամանակներս նոր տվյալներ ներկայացնել։
Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանը շենքի շքամուտքում սպանվել էր 2009 թվականի փետրվարի 3-ին։
տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























