Թուրքիայում տղամարդու վրա մեկ տոննա կշռով երկաթե անգար է ընկել, սակայն նա կենդանի է մնացել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմտյան Բուրսա քաղաքում:

Ուժեղ քամին պոկել է անգարը գետնից եւ քշել դեպի փողոց: Դա տեղի է ունեցել հենց այն պահին, երբ դատարկ փողոցով մարդ էր անցնում, հաղորդում է 1tv.ru-ն:

Տղամարդը ուշ է նկատել վտանգը եւ չի հասցրել արձագանքել: Մեկ տոննա կշռով երկաթե կոնստրուկցիան իր ողջ ծանրությամբ ընկել է նրա վրա, որից հետո քամին այն քշել է դեպի փողոց, հարվածելով մի մեքենայի:

Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց եւ հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: