Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնության առաջին օրը` ապրիլի 15-ին, հայ սամբիստները նվաճեցին 3 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ պատվո պատվանդանին են բարձրացել Գրիգոր Մխիթարյանը` 48 կգ քաշային կարգ, երիտասարդներից` Մհեր Կարապետյանը` 82 կգ, աղջիկներից` Ռոզա Խաչատրյանը` 52 կգ:
Վաղը` ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Ռազմիկ Պետոյանը /52կգ/, Ռաֆիկ Մանուկյանը/65կգ/, Մարտիրոս Հակոբյանը/81/, Գոռ Մարգարյանը /+87/, երիտասարդներից` Արա Մելքոնյանը/52կգ/, Վահագն Գեւորգյանը /62կգ/:





























