Ամերիկայի հայկական խորհրդի վարչության անդամները Հյուսիսային Ամերիկայում Հայ եկեղեցու արեւմտյան թեմի, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տարբեր կազմակերպությունների հետ համատեղ մասնակցել են Կալիֆորնիայի նահանգի Կապիտոլիումում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։

Արարողությունը կայացել է ապրիլի 14-ին։ Դրա ժամանակ օրինագիծ է ընդունվել, համաձայն որի 2011 թվականի ապրիլի 18-24-ը կկոչվի «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կալիֆորնիական  շաբաթ»: Համատեղ բանաձեւերը Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին կոչ են անում նշել հիշատակի շաբաթը։