Կազանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Էդգար Գեւորգյանը եւ երկրամարտի 350 կգ (165+185) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Երկու վարժություններում էլ Գեւորգյանը կարողացավ կատարել միայն առաջին մոտեցումը: Չեմպիոնի եւ փոխչեմպիոնի տիտղոսները նվաճեցին ռուսաստանցիները: Ալեքսեյ Յուֆկինը երկամարտի 385 կգ (170+215) արդյունքով գրավեց առաջին տեղը, Ապտի Աուխադովը ցույց տվեց նույն արդյունքը, սակայն պարտվեց ավելի ծանր անձնական քաշի պատճառով: