Լիբիայում իրականացվող ռազմական գործողություններում «ընդարմություն» է նկատվում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն դադարեցրել են «զանգվածային դատաստանը», իսկ Մուամար Քադաֆին հայտնվել է աճող ճնշման ներքո:

Սպիտակ տան ղեկավարը հստակեցրել է, որ ռազմական գործողություններին ԱՄՆ-ի լիարժեք մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքով` Պենտագոնը  «շարունակում է աջակցություն ցուցաբերել հետախուզական օպերացիաներին, ռադիոտեղորոշման պայքարին եւ մատակարարմանը»:

Օբաման կարծիք է հայտնել, թե լիբիական առաջնորդի փողերն ու պաշարները կսպառվեն, ինչն էլ նրան կստիպի հեռանալ: