Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե իր տեղեկություններով «ոմանք» Լիբիա են մատակարարում «որոշ» արգելված սարքավորումներ:
«Ես լսել եմ, որ որոշ ռազմա- փորձագիտական եւ տեխնիկական նոու- հաուներ են փոխանցվում, լսել եմ, որ ոմանք արդեն Լիբիա զենք են մատակարարում», -հայտարարել է նա, գրում է Lenta.ru.
Լավրովի կարծիքով` նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970 բանաձեւի պահանջները, որով արգելվում են նմանատիպ մատակարարումները:
Նախարարն ուղիղ չի պատասխանել կոալիցիայի կողմից չհարստացված ուրանով ռազմամթերքի օգտագործման լուրերի մասին հարցին` նշելով, որ այդ թեմայի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, սակայն եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա անհրաժեշտ կլինի «այդ հարցը կարգավորել»:





























