Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մահապատիժ է սպառնում, եթե նրան առաջադրված մեղադրանքը հաստատվի:  Այդ մասին հայտարարել է Կահիրեի վերաքննիչ դատարանի նախագահ Զաքարիա Շալաշը:

Իրադարձությունների ամենահաջող ելքի դեպքում` Մուբարաքին կսպառնա երեք տարվա ազատազրկում (ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով): Մեղադրող կողմի կարծիքով` Եգիպտոսի նախկին առաջնորդի նկատմամբ գործի քննությունը կտեւի նվազագույնը մեկ տարի:

Նախկին նախագահը եւ նրա երկու որդիները մասնավորապես մեղադրվում են կոռուպցիայի, միջոցների հափշտակման եւ  ցուցարարների դեմ բռնությունների մեջ: Մուբարաքի երկու որդիները ներկայումս Կահիրեի մոտակայքում գտնվող «Տորա» բանտում են, իսկ ինքը`Շարմ էլ Շեյխի հոսպիտալում, որտեղ տեղափոխվել է սրտի նոպայով:

Հիշեցնենք, որ 30 տարի երկիրը կառավարող 82-ամյա Մուբարքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին` ժողովրդական ալիքի ճնշման տակ: