Հույն անարխիստները գրոհել են երկրի ամենամեծ՝ Աթենքի լրատվական գործակալության շենքը եւ ստիպել են հրապարակել իրենց հաղորդագրությունը։
Շուրջ 30 մարդ, ովքեր ներկայացել են իբրեւ անարխիստներ, պետական լրատվական գործակալության շենքը գրոհել են տեղական ժամանակով ժամը 01։00-ին։
Ի պաշտպանություն ահաբեկչության մեղադրանքով 2010 թվականին ձերբակալված վեց անարխիստների՝ նրանք գլխավոր խմբագրի պատուհանից պաստառ են կախել։
Ակցիայի մասնակիցները խմբագիրներից պահանջել են լուրերի ժապավենում թողարկել իրենց հայտարարությունը եւ բանտում գտնվողների նամակները։ Երբ նրանց պահանջը կատարվել է, անարխիստները հեռացել են։ Ոստիկանությունը չի միջամտել կատարվածին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























