Իրաքում ավելի քան 800 մարդու զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել։ Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, վայրը հայտնաբերվել է երկրի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում։
Նրանք նշել են, որ մարդիկ այնտեղ, հավանաբար, թաղվել են Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին, ավելի կոնկրետ՝ 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Օրինապահների խոսքով, մահացածների մեջ կան կանանց եւ երեխաների մարմիններ։ Շատերը մահացել են գլխին ստացած կրակոցից։
Եղբայրական գերեզմանում հայտնաբերվել է 822 մարմին, սակայն մասնագետները չեն բացառում, որ այս թիվը կարող է աճել։
Իրաքյան իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ երկրի տարածքում բազմաթիվ եղբայրական գերեզմաններ կան, որոնցում թաղված է Հուսեյնի կառավարման տարիներին մահացած 300 հազար մարդ։





























