Հայաստանի սեյսմիկ իրավիճակը կայուն է, եւ տարածաշրջանի երկրին երկրաշարժերը չեն սպառնում: Այդ Մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության առաջատար մասնագետ Հայկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ նաուժեղ երկրաշարժ էր գրանցվել Ինդոնեզիայի Սումատրա կղզում եւ Պերուում: Սումատրայում գրանցվել է 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինդոնեզիայի առողջապահության նախարարության տվյալներով զոհվածների քանակը կարող է հասնել հազարների։
Երկրաշարժ է գրանցվել նաեւ Պերուում՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություններ չկան։
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնեցին, որ երկրաշարժերը շատ հեռու են, եւ դրա ալիքները չեն կարող հասնել մեր տարածաշրջան. Առավելագույնը ՍՊԱԾ սարքերն են արձանագրում ցնցումները:




























