Ստեփանակերտի Մշակույթի պալատում տեղի ունեցավ հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյան հոբելյանական համերգը։ Համերգին ներկա էր ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը, որը մաեստրոյին հանձնեց «Մեսրոպ Մաշտոցի» անվան շքանշան։

Ավելի վաղ Կոնստանտին Օրբելյանի հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ղեկավարը կոմպոզիտորին առաջարկել է մասնակցել ԼՂՀ-ի մշակութային եւ երաժշտական կյանքին։

«Ղարաբաղի մշակութային եւ երաժշտական կյանքին մասնակցելն ինձ համար մեծ պատիվ է։ Ես մեծ հաճույքով կմասնակցեմ, եւ ուրախ կլինեմ իմ փորձով եւ գիտելիքներով կիսվել երիտասարդ երաժիշտների եւ Ղարաբաղի մշակութային գործիչների հետ։ Ես ուզում եմ հաճախ լինել Ղարաբաղում, հանդիպել ձեզ հետ։ Անկեղծ ասած, այս հարցը կուզենայի չհամարեք որպես պաթոս, այս շփումը երկարացնում է իմ կյանքը։ Այս օրերին իմ մոտ առանձնահատուկ վիճակ է։ Ես ընդունում եմ Ձեր առաջարկը, իսկ մանրամասների վերաբերյալ կխոսենք հետո»,-ասել է կոմպոզիտորը։