Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց մինչեւ 94 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը ներկայացնող Գեւորիկ Պողոսյանը երկամարտի 389 կգ արդյունքով նվաճեց մեծ բրոնզե մեդալը: Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Անդրեյ Դեմանովը` 391 կգ: Երկրորդ տեղը գրավեց մոլդովացի Անատոլի Կիրիկուն` 390 կգ:




























