ԱՄՆ-ը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ կիսում է Վրաստանի կարծիքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգթոնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ ունեցած հանդիպումից հետո, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է Վրաստանի հետ հարաբերություններում կատարել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները:

«Մենք, ինչպես նախկինում, աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»,- ըստ վրացական հեռուստաընկերությունների, հայտարարել է Քլինթոնը: