Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը, որն այս տարվանից վերակազմավորվել է որպես երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ դպրոցի, այս տարի ավելի շատ երեխաներ է ընդունել: Կառույցի մասնագետները  դա բացատրում են բնակչության սոցիալական վատ վիճակով:

«Գիշերօթիկ դպրոցի խնամքի տակ այժմ 85 սան կա: Նախորդ տարվա համեմատ երեխաների թիվն ավելացել է 15-ով: Վերջին տարիներին  սաների թվի աճ գրեթե չկար: Բայց երբ մանկատունը վերակազմավորվեց որպես գիշերօթիկ դպրոց, հաստատություն հաճախող  երեխաների թվի էական աճ գրանցվեց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է մանկատան հոգեբան Գոհար Ոսկանյանը:

Նրա ներկայացմամբ, հիմա էլ շահառուներ կան, բայց արդեն կառույցի զբաղեցրած տարածքը չի բավականացնում նրանց ընդունելու համար: