Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կայացավ սուպերկլասիկոն: Պատասխան խաղում Ռեալն ընդունեց Բարսելոնային: Այս թիմերի առաջին խաղում Բարսելոնան հաղթել էր 5:0 հաշվով: Պատասխան խաղում ուժերը հավասար էին, իսկ 52-րդ րոպեից Ռեալը խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Ալբիոլը խախտեց տուգանային հրապարակում, հեռացվեց, իսկ Մեսին բացեց հաշիվը: Պատասխան գոլը նույնպես եղավ 11 մետրանոցից: Դիպուկ հարվածեց Ռոնալդուն` 1:1: Բարսելոնան պահպանեց 8 միավորի առավելությունը Ռեալի նկատմամբ եւ գործնականում ապահովեց չեմպիոնի տիտղոսը: Առջեւում թիմերի հանդիպումներն են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

Ռեալ - Բարսելոնա` 1:1
Ռոնալդու, 82 (11մ) - Մեսի, 53 (11մ)

Ռեալ. Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Կարվալյո, Ալբիոլ, Մարսելո, Պեպե, Խեդիրա, Խաբի Ալոնսո (Ադեբայոր, 66), Ռոնալդու, Դի Մարիա (Արբելոա, 66), Բենզեմա (Օզիլ, 57)

Բարսելոնա. Վալդես, Դանի Ալվեշ, Պիկե, Պույոլ (Կեյտա, 58), Ադրիանո (Մակսվել, 80), Բուսկետս, Ինյեստա, Չավի, Պեդրո (Աֆելայ, 66), Մեսի, Վիլյա

Հեռացում. Ալբիոլ (Ռեալ), 52