Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի Արսենալ - Լիվերպուլ խաղում դարպասի գրավումներ գրանցվեցին ավելացված րոպեներին: Նախ 98-րդ րոպեին Վան Պերսին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը` առաջ մղելով Արսենալին, ապա 100-րդ րոպեին Կայտը Լիվերպուլին փրկեց պարտությունից, դարձյալ 11 մետրանոց հարվածով:

Արսենալն առաջատար Մանչեսթեր Յունայթեդին զիջում է 6 միավոր: Յունայթեդը, որն ունի 69 միավոր մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել: