Եմենի մայրաքաղաք Սանայում հականախագահական բողոքի ակցիայի մանակիցների վրա զինվորները կրակ են բացել, արդյունքում տասը մարդ վիրավորվել է:

Նախագահ Ալի Սալեհի հրաժարականի պահանջով ակցիային Սանայում մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ: Հանրահավաքներ են անցկացվել նաեւ Սանայից հարավ ընկած Թաիզ եւ Իբբ քաղաքներում, ինչպես նաեւ Կարմիր ծովի ափին գտնվող Ալ Հուդայդե քաղաքում:

Ապրիլի սկզբին Եմենում հարյուր հազարավոր մարդիկ բողոքում էին հակակառավաական հանրահավաքների մասնակիցների սպանության դեմ: Ոստիկանության տվյալներով` մոտ 100 հազար մարդ երթով անցել է Թաիզի փողոցներով, որտեղ ավելի վաղ սպանվել էր 4 եւ վիրավորվել 400 ընդդիմադիր:

Վերջին երկու ամսում երկրում զոհվել է ավելի քան 120 մարդ: