Իտալիայի հետ սահմանին, Մենթոն քաղաքի մոտ, ֆրանսիական իշխանություններն արգելափակել են թունիսցի միգրանտների տեղափոխող գնացքների մուտքը:
Սահմանապահ անցակետերում ավելացվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր: Հենց այդ երթուղով են Իտալիայի Վենթիմիլիա քաղաքից Ֆրանսիա մեկնում թունիսցի բազմաթիվ անօրինական միգրանտները, գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները Հյուսիսային Աֆրիկայից անօրինական ճանապարհով երկիր հասած միգրանտներին ժամանակավոր կացության թույլտվություն էին տալիս, ինչը նրանց հնարավորություն էր տալիս տեղաշարժվել Շենգենյան գոտում: Ֆրանսիան եւս մասնակի ճանաչում է փաստաթուղթը եւ թույլ է տալիս միայն անձնագիր ունեցող միգրանտների մուտքը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պաշտանական ներկայացուցիչները հայտարարել են, որ գնացքների արգելափակումը «ժամանակավոր միջոցառում է` թելադրված տեխնիկական պատճառներով»:





























