ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինին՝ կապված Չինաստանում կորոնավիրուսի վարակի բռնկման հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՌԴ նախագահն իր անկեղծ կարեկցանքն ու աջակցությունն է հայտնել բոլորին, ում ընտանիքներին հասել է այդ վիշտը: Պուտինը նաեւ ապաքինում է մաղթել վարակվածներին:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական կոմպետենտ կառույցները մտադիր են սերտ համագործակցել չինական կառույցների հետ ընդհանուր սպառնալիքը հաղթահարելու համար:
Վլադիմիր Պուտինը նաև օգնություն է առաջարկել Չինաստանի նախագահին վարակի տարածման սպառնալիքը հաղթահարելու համար:




























