Վերաքննիչ քրեական դատարանը վաղը կհրապարակի ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկել էր։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։



























