Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արեւմուտք եւ դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից:

Ի դեպ, այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է նշված տեղեկատվությունը՝ ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքն է: «ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց պարտականությունները եւ առաջին գծում սահմանային իրավիճակի ոչ մի փոփոխություն, զորքերի տեղաշարժ չի կատարվել»,- նշել է նա: