Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Մեծ Բրիտանիային շնորհավորել է Brexit-ի իրականացման առիթով եւ Եվրամիության առաջիկա վերջը կանխագուշակել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է Gazeta-ն։
Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից պետք է նշանավորի Անկախ ազգերի եվրոպական դաշինքի կառուցման սկիզբը, հայտարարել է Լե Պենը։
«Եվրամիությունը կմնա պատմության մեջ որպես աղմկոտ տապալում»,- գրել է նա։
Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին պաշտոնապես դուրս է եկել Եվրոպական միության կազմից։ ԵՄ կազմում Բրիտանիան մնացել է 47 տարի։





























