Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2019թ․ ապրիլին հանդիպել է դաշնային քննիչների հետ՝ կապված Սաուդյան Արաբիայի հաքերների կողմից իր հեռախոսը կոտրելու գործի հետ, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Բեզոսը հարցաքննվել է այն ժամանակ, երբ ՀԴԲ-ն հետաքննություն էր անցկացնում իսրայելական NSO Group տեխնոլոգիական ընկերության հանդեպ, թերթին հայտնել է հանդիպմանը ներկա աղբյուրը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ՀԴԲ հետաքննում է իսրայելական ընկերությունների դերը ԱՄՆ բնակիչների եւ ընկերությունների տեխնիկան կոտրելու մեջ։





























