Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Թալինի Երեւանյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կապանի 56-ամյա մի բնակչի։
Խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվեց կոնյակ ու տաբատ։
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ դրանք նույն օրը գողացել է Թալինի երկու խանութներից։
Պարզվել է նաեւ, որ տղամարդը կատարել է նմանատիպ մի քանի գողություններ եւս։
Նախապատրաստվում են նյութեր։




























