Ֆլորիդայում հուղարկավորության արարողությունից հետո տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել եւս երկու մարդ, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ զոհերից մեկը 15-ամյա դեռահաս է:

Ռիվյերա Բիչի ոստիկանությունում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ի շրջանում Վիկտորիա Սիթի եկեղեցու մոտ:

Դեռահաս եւ մեկ տղամարդ է զոհվել դեպքի վայրում: Մեկ կին ու եւս մեկ դեռահաս տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը հրապարակել է զոհերի ու տուժածների անունները: Հանցագործը դեռեւս չի ձերբակալվել: