Ոստիկանական մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են տարվել, որ զինծառայողի բարեկամներին ցրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ոստիկանական մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են տարվել, որ զինծառայողի բարեկամներին ցրեն: Էս ա մեր ոստիկանությունը, ծանոթացեք մի քանի վաշտով դագաղ ցրողների համախումբ:
Հ.Գ. Հարգելի ԶԼՄ-ներ ինձ տեղեկացրին, որ տեղում մամուլ չկա, խնդրում եմ հնարավորության դեպքում շտապ հասեք և արձանագրեք էս ողորմելիների պահվածքն ընդդեմ սգավոր ժողովրդի»,-նշել է նա:




























