Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի պահպանվի Լեռնային Ղարաբաղում ներկայումս գոյություն ունեցող վիճակը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական դիվանագիտության 90-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի դուրս բերմամբ»,- ասել է նա ու հավելել. «Թեկուզ դանդաղ, բայց մենք առաջ ենք շարժվում և մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանն այս հակամարտության մեջ չի պահպանի «ստասուս-քվո»-ն: «Թող հայկական կողմը վստահ լինի, որ Բաքուն թույլ չի տա, որպեսզի հետագայում պահպանվի ԼՂ-ի ներկայումս գոյություն ունեցող վիճակը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:



























