Լոնդոնի Տոտենհեմի ուելսցի պաշտպան Գարետ Բեյլը ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցել են Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի անդամները: Բեյլն առաջ է անցել ֆրանսիացի Սամիր Նասրիից եւ արգենտինացի Կառլոս Տեւեսից:

Ասոցիացիան կազմել է նաեւ տարվա խորհրդանշական հավաքականը:
Էդվին վան դեր Սար (Մանչեսթեր Յունայթեդ) - Էշլի Քոուլ (Չելսի), Նեմանյա Վիդիչ (Մանչեսթեր Յունայթեդ), Վինսենթ Կոմպանի (Մանչեսթեր Սիթի), Բակարի Սանյա (Արսենալ) - Գարետ Բեյլ (Տոտենհեմ), Ջեք Ուիլշիր (Արսենալ), Սամիր Նասրի (Արսենալ), Նանի (Մանչեսթեր Յունայթեդ) - Կառլոս Տեւես (Մանչեսթեր Սիթի), Դիմիտար Բերբատով (Մանչեսթեր Յունայթեդ):