Volkswagen-ի ավտոսպորտային ստորաբաժանման ղեկավար Սվեն Սմիթսը հայտարարել է Sonoma Raceway կալիֆոռնիական մայրուղում արագության ոչ պաշտոնական ռեկորդ սահմանելու ցանկության մասին, որը սահմանվել էր Էսթեբան Գությերեսի կողմից Ֆորմուլա-1 Mercedes W07 չեմպիոնական բոլիդում: Ֆորմուլայի Mercedes-ի դեմ կմրցի Volkswagen ID.R, էլեկտրական սպորտային պրոտոտիպը, գրում է Մոտոր-ը:

V6 ծավալով 1.6 լիտր տարողությամբ տուրբոշարժիչով եւ կինետիկ էներգիան վերականգնելու համակարգով Mercedes F1 W07 հիբրիդային բոլիդը կատարել էր 3.83-կիլոմետրանոց շրջան ամերիկյան ավտոդրոմում 1 րոպե 15.45 վայրկյանում: Ֆումուլայի 2016 թվականի Mercedes ընդհանուր ծավալը վարորդի եւ վառելիքի հետ միասին շուրջ 900 կիլոգրամ էր եւ ուներ շուրջ 900 ձիաուժ:

Volkswagen ID.R պորտոտիպն աշխատում է 680 ձիաուժ հզորությամբ երկշարժիչանի էլեկտրական ուժային սարքավորման միջոցով, իսկ վարորդի հետ միասին ավտոմեքենայի ընդհանուր ծավալը գերազանցում է 1100 կիլոգրամը: Volkswagen էլեկտրաքարը մի քանի նշանակալի ձեռքբերություներ ունի. ID.R-ը դարձել է լավագույնը Նյուրբուրգրինգի Հյուսիսային հանգույցում, առաջատարն է համարվել ԱՄՆ-ում Պայքս Պիկ բլրի վրա բարձրանալիս, ամենաարագն էր Գուդվուդում եւ Չինաստանի «99 պտույտներով ճանապարհին»:

Անկանխատեսելի հանգամանքների դեպքում Volkswagen-ը հավանաբար կրկին կվերադառնա Sonoma Raceway մայրուղու վրա. հայտնի է, որ կոնցեռնի ինժեներներն աշխատում են ID.R. սպորտային պրոտոտիպի նոր սերնդի ուղղությամբ: