Ֆուտբոլի Անգլիայի գավաթը կվիճարկեն Մանչեսթեր Սիթին ու Սթոք Սիթին: Կիսաեզրափակիչում Մանչեսթեր Սիթին Յայա Տուրեի միակ գոլի շնորհիվ հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին: Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում վիճաբանել են Ռիո Ֆերդինանդն ու Մարիո Բալոտելին: Կիսաեզրափակիչի մյուս խաղում Սթոք Սիթին հինգ գնդակ ուղարկեց Բոլթոնի դարպասը:





























