Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 01:56-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ծովազարդ-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Իշխան Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել փոսի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: