Յունիբանկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Այժմ Swift դրամական փոխանցում Հայաստանից աշխարհի ցանկացած երկիր կարելի է կատարել 2 500 ՀՀ դրամով, եթե փոխանցման գումարը չի գերազանցում 100 000 ԱՄՆ դոլարը:
Առաջարկից կարող են օգտվել բոլոր իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները՝ անկախ փոխանցումների քանակից եւ արժույթից (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի): Ակցիան կգործի մինչեւ 01.03.2020թ.:




























