«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ ապրիլի 18-ին կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,38 դրամ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 3,52 մլն դոլար։

Ուրբաթ օրվա համեմատ հայկական դրամը փոքր-ինչ վերականգնել է իր արժեքը՝ արժեւորվելով 0,01 տոկոսով։

Այսօր գործարքներում դոլարի առավելագույն գինը կազմել է  377,50 դրամ, իսկ նվազագույնը՝ 377,25 դրամ։

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում փոխարժեքի փոփոխություն չի գրանցվել։ Առքուվաճառքի առավել տարածված մարժան է՝ 376-378 դրամ 1 դոլարի դիմաց։