ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պահպանեց ինտրիգը գերատեսչությանը ուղղաթիռներով ապահովելու հարցում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն փակագծերը չբացեց: Ցոլակյանը նկատեց, որ մասնավոր ընկերության հետ պայմանագիր կա, եւ այժմ ոչ մեծ ուղղաթիռներ են օգտագործվում: «Անցած տարի մի քանի թռիչք է եղել: Դա ֆինանսական հարց է, սակայն կառավարությունը դեմ չէ: Վիրավոր անձի ենք տեղափոխել: Անտառային հրդեհի նկարահանումներ են անցկացրել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ուղղաթիռները փոքր են եւ նախատեսված չեն ԱԻՆ առջեւ դրված խնդիրների լուծման համար:

«Ավելի հզոր եւ մեծ ուղղաթիռներ են պետք: Այդ ուղղաթիռները նախատեսված չեն տարհանման եւ հրդեհների մարման համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Երեւանի տների տանիքները նախատեսված չեն ուղղաթիռների վայրէջքի համար: