Արցախի «Վստահություն» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, այլ թեկնածուի էլ սատարելու նպատակահարմարություն չի գտնում: Այս մասին ասված է կուսակցությա տարածած հայտարարությունում։

««Վստահություն» կուսակցությունն իր գործունեության ընթացքում ակտիվ շփումներ է ունենում Հանրապետության բնակչության հետ, լսում հանրությանը հուզող հարցերը, դրանց վերաբերյալ ներկայացնում լուծման ի՛ր տեսլականը, և ընդհանրապես՝ ձգտում միշտ լինել հանրության հետ, հանրային նշանակության խնդիրների մասին տեղյակ լինել «առաջին ձեռքից։

«Վստահություն» կուսակցությունը հանրության հետ իր շփումների արդյունքում կուտակել է ժողովրդին մտահոգող հարցերի շուրջ զգալի ինֆորմացիա, որոնք արտացոլվել են նաև իրենց  ծրագրերում և առաջիկա անելիքներում: Հիմնվելով այդ տեղեկատվության, ինչպես նաև պետականաշինության առաջնահերթությունների մասին հստակ տեսլականի վրա, «Վստահություն» կուսակցությունը անպայման մասնակցելու է գալիք համապետական ընտրություններին՝ հանրության հավանությանը ներկայացնելով ի՛ր ներուժը, որպես այդ նույն հարցերի լուծմանը ծառայող հնարավորություն:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, այլ թեկնածուի էլ սատարելու նպատակահարմարություն չի գտնում: Մենք մեր ուժերը կենտրոնացնելու ենք խորհրդարանական ընտրություններում՝ հանրության քվեն ստանալու և նրա ձայնը խորհրդարանում լսելի դարձնելու համար: Մենք նաև հավաստիացնում ենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք տեղի ունեցող նախընտրական և հետընտրական գործընթացներին ու հասարակության լիազորությամբ հանդիսանալու ենք հսկողական գործառույթներով ուժ, որի նպատակն է լինել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվող իշխանական համակարգի գործունյա մասը»,-ասված  է  հայտարարության  մեջ»,– ասված է հայտարարությունում: