Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճեմասրահում, այսօր` ապրիլի 18-ին «Մարդը եւ տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի անցկացման վայրում, տեղի է ունեցել տիեզերագնացությանը նվիրված երկու նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշերից մեկը նվիրված էր Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի  50-ամյակին, մյուսը` օդերեւութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտոր Անդրանիկ  Իոսիֆյանին:

Արարողությանը իրականացրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանը, Ռուսաստանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սավելյեւը, «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:

Վերջիններս  ողջունել եւ շնորհավորել են ներկաներին` իրենց խոսքի մեջ տիեզերագնացության եւ Յուրի Գագարինի` դեպի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հայկական նամականիշերի թողարկման կարեւորությունը:

2 նամականիշներն էլ տպագրվել են 40 հազարական օրինակով: