Հետաքննությունների դաշնային բյուրոն հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում Չինաստանն անվանել է ԱՄՆ իրավապահ մարմինների համար խոշորագույն սպառնալիք, հայտնում է Reuters-ը։

ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ Պեկինը փորձում է ամեն կերպ առեւանգել ամերիկյան տեխնոլոգիաները։

Նրա խոսքերով՝ ներկայում բյուրոն սկսել է մոտ 1000 հետաքննություններ, որոնք վերաբերում են երկրի 56 տարածաշրջանային գրասենյակներում տեխնոլոգիաների առեւանգմանը չինացիների կողմից։

Իր հերթին, ԱՄՆ հակահետախուզության ղեկավար Ջոն Բրաունը հայտնել էր, որ բյուրոն անցյալ տարի ձերբակալել է Չինաստանի հետ առնչություն ունեցող 24 մարդու, իսկ այս տարի արդեն ձերբակալվել է 19 մարդ։

Նրա խոսքերով՝ ՀԴԲ-ում համարում են, որ «ոչ մի երկիր այնքան մեծ սպառնալիք չի ներկայացնում, որքան կոմունիստական Չինաստանը»։