Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները փակել են Չինաստանում իրենց գործարանները ՉԺՀ-ի իշխանությունների խորհրդով կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, իսկ դրանցից մի քանիսը նաեւ արձանագրել է շահույթի անկման փաստը, հաղորդում է Reuters-ը:
Հաջորդիվ ներկայացված է ավտոարտադրողների ցանկը, որոնք փակել են իրենց գործարաններն ու ներկայացել հայտարարությամբ իրենց բիզնեսի վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցության առնչությամբ: Ահա նրանցից մի քանիսի հայտարարությունները.
BMW. ընկերությունում հայտնել են, որ Շենյանում իրենց գործունեությունը կվերսկսի փետրվարի 17-ից;
Daimler ընկերությունը հայտարարել է փետրվարի 10-ից Պեկինում ուղեւորատար ավտոմեքենաների արտադրությունը վերսկսելու ծրագրերի մասին;
Fiat Chrysler-ը նախազգուշացրել է, որ ավտոպահեստամասերի մատակարարման խափանումները կարող են վտանգել 2-3 շաբաթվա ընթացքում ընկերության եվրոպական գործարաններից մեկում ավտոմեքենաների արտադրությունը;
Ford Motor-ը պատրաստվում է վերականգնել ավտոարտադրությունը Չունցինում եւ Գուանչժոուում փետրվարի 10-ից Chongqing Changan Automobile չինական գործընկերոջ հետ;
Honda-ն հաստատել է, որ փետրվարի 13-ից կվերականգնի աշխատանքն Ուհանի երեք գործարաններում, որոնք ընկերությունը բացել է իր գործընկեր Dongfeng Motor Group-ի հետ համատեղ;
PSA Peugeot Citroen ընկերությունը, որում ընթանում է Fiat-ի հետ ձուլման ընթացքը, անցած շաբաթ հայտարարել է, որ իր 3 գործարաններն Ուհանում փակ կմնան մինչեւ փետրվարի 14-ը:
Tesla-ն տեղեկացրել է, որ Շանհայում գործարանը փակելու առնչությամբ արտադրության ծավալների մեծացման հետաձգումը որոշ չափով կազդի շահութաբերության վրա: Նշվում է նաեւ, որ Tesla-ն կհետաձգի այդ գործարանում արտադրված Model 3 սեդանների մատակարարումը: Ընկերությունը նաեւ գնահատում է, թե կազդի՞ արդյոք դա Կալիֆոռնիայի գործարանում արտադրված ավտոմեքենաների մատակարարման շղթայի վրա:





























