Դոնեցկի Շախտյորը, որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքներից տուժածներին:

Ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը նշել է, որ Ճապոնիայի իրադարձությունները մեծ ողբերգություն են եւ դրա ծավալները հսկայական են. Չեռնոբիլ տեսած Ուկրաինայում լավ են հասկանում, թե ինչ են այժմ զգում Ճապոնիայում եւ պարտավոր են զգում օգնել ողջ մնացածներին: