Թաթարստանում կործանվել է 3 ուղեւորի տեղափոփող Bell 406 ուղղաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փրկարարները չեն կարողանում վայրէջք կատարել դեպքի վայրում հարմար հարթակի բացակայության պատճառով, սակայն օդից երեւում է մեկ ողջ մնացած անձ, մյուսների ճակատագիրն անհայտ է: Այս մասին գործակալությանը հայտնել է Պրիվոլժսկի դատախազի օգնականը:
Նրա խոսքով՝ կործանումը տեղի է ունեցել Լաիշեւոյից ոչ հեռու: Մեկ մարդ է ողջ մնացել:
ՌԴ ԱԻՆ-ը, իր հերթին, հայտնել է, որ ուղղաթիռում գտնվել են օդաչուն եւ 2 ուղեւորները: Նախարարության տեղեկություններով՝ ուղղաթիռը սահմանված ժամանակահատվածում չի հասել նշանակակետ:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ուղղաթիռում, ամենայն հավանականությամբ, գտնվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Այրատ Հայրուլինը:




























