Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին օրենքը խախտելու մեջ, հաղորդում է Law and Crime-ը:

Նրա խոսքով՝ Փելոսին խախտել է օրենքը՝ պատռելով Կոնգրեսում նրա ելույթի ժամանակ նրա խոսքի տեքստի կրկնօրինակը:

«Ես չեմ համարել, որ պատռելու փաստը սարսափելի է: Նախ, դա պաշտոնական փաստաթուղթ է: Դա արգելված է: Այն, ինչ արել է նա, անօրինական է: Նա օրենք է խախտել»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատռել է Թրամփի խոսքի տեքստով կրկնօրինակը Կոնգրեսում նրա ելույթի ժամանակ:

Դա առաջացրել է Հանրապետական կուսակցության անդամների վրդովմունքը, որոնք հայտարարել են, որ բողոք

Նախօրեին Ներկայացուցիչների պալատը հերքել էր խոսնակի գործողությունները դատապարտող բանաձեւը: