Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Դուբայում անցկացված կայծակնային օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ պարտիան շահեց Ղաեմ Մաղամին, եւ Անդրիասյանը ստացավ երկրորդ մրցանակը:
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը հաղթողներից ետ մնացին կես միավորով եւ գրավեցին համապատասխանաբար 3-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ, տեղեկացնում է Armchess.am-ը: