Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է աֆրիկյան Սախել տարածաշրջանում ֆրանսիական եւ մալիական ԶՈՒ-երի գործողությունների արդյունքում 30 ծայրահեղականների ոչնչացման մասին, հայտնում է Associated Press-ը։

Ֆրանսիական անօդաչուների երկու ավիահարվածների հետեւանքով Մալիի, Նիգերիայի,եւ Բուրկինո-Ֆասոյի միջեւ սահամանմերձ գոտում չեզոքացվել է 20 գրոհային։

Ընդ որում, անցյալ շաբաթ ֆրանսիական դեսանտայինների գործողությունների արդյունքում սահմանին սպանվել էր 10 ծայրահեղական։

Ֆրանսիացի եւ մալիացի զինվորականների մեջ զոհեր չկան։