Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգության հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը:

Երկրի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հրաձիգը կրտսեր սպա Ջակրապանտ Տոմման է, որը հարձակվել է իր հրամանատարի վրա, վերցրել զենք եւ զինամթերք եւ լքել զորամասը:

Դրանից հետո նա կրակ է բացել՝ մեկ անգամ բուդդայական վանքի մոտակայքում, երկրորդ անգամ՝ առեւտրի կենտրոնի մոտ: