Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ 2011 թ. մարտի դրությամբ 12-ամսյա գնաճը այդ երկրում կազմել է 14,9 տոկոս։ Սա տարածաշրջանում գնաճի ամենաբարձր ցուցանիշն է։
Նշենք, որ գնաճը Հայաստանում այդ նույն ժամանակահատվածում կազմել է 11,5 տոկոս, իսկ Վրաստանում՝ 13,9 տոկոս։ Ընդ որում՝ Վրաստանում մարտին գնաճ չի արձանագրվել։
Ադրբեջանական կենտրոնը հաշվարկել է նաեւ 2011 թ. մարտի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը։ Աշխատունակ բնակչության համար այն կազմում է 165 մանաթ (մոտ 76 հազ. դրամ), կենսաթոշակառուների համար՝ 149 մանաթ (մոտ 67 հազ. դրամ)։
Նշենք, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը մոտ 52 հազ. դրամ է։




























