Ամերիկյան Տեխաս նահանգում տեղի է ունեցել ողբերգություն. սպանել են 16-ամյա դեռահասի, որը պաշտպանել է մեկ ուրիշ տղայի, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ Սեմ Ռեյնոլդսին սպանել են ավելի վաղ տեղի ունեծացի պատճառով. նա պաշտպանել է հալածանքի ենթարկված տղային, որն ավելի երիտասարդ էր:

Այնուհետեւ Սեմի մոտ ծագել են խնդիրներ դեռահասի հետ, որից Սեմը պաշտպանել էր մյուս տղային:

Դեռահասին հրազենային վնասվածք են հասցրել կրծքավանդակի շրջանում նրա եւ կասկածյալի բնակության տարածքում տեղի ունեցած երեկոյան միջադեպի հետեւանքով:

Նրանք երկուսը սովորում էին Արլինգթոնի միջնակարգ դպրոցում: Կասկածյալը ձերբակալվել է: