Համաշխարհային շուկաներում նավթի գինը, ապրիլի 18-ի դրությամբ, զգալիորեն նվազել է` միջազգային վարկանիշային Standard & Poors (S&P) գործակալության կանխատեսումների ֆոնին, ըստ որի «կայուն» սահմանումը փոխարինվել է «բացասական»-ով: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ նավթի համաշխարհային շուկան հագեցած է առաջարկով:
Brent Crude Oil տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE բորսայում (InterContinental Exchange Futures) ընկել է 1,84 դոլարով, հասնելով մեկ բարելի համար 121,61 դոլարի:
Նյու Յորքի NYMEХ բորսայում (New York Merchantile Exchange) Light Sweet Crude Oil տեսակի ամերիկյան թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսների գները նվազել են 2,54 դոլարով, հասնելով 107,12 դոլարի:



























