ԱՄՆ Սենատի հանրապետական անդամները ապրիլի 18-ին ժամանել են Վրաստան` պարզելու, թե ինչպես է ազդել Օբամայի «վերբեռնման քաղաքականությունը» ԱՄՆ դաշնակիցների անվտանգության վրա, նաեւ ծանոթանալու են Աբխազիայի եւ Հարավային Oսեթիայի սահմանին տիրող իրավիճակին:

Այցի շրջանակներում ամերիկյան սենատորները հանդիպելու են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի, ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Գրուզիա սեգոդնյան»:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիրոգի Ծերեթելին, ով հանդիպել է սենատորների հետ, հայտնել է, որ սենատորները գնահատական են տվել Վրաստանում ընթացող բարեփոխումներին: